Հայաստանում էլեկտրոնային միասնական տոմսային համակարգ կգործի

Տոմսերի վաճառքի գործընթացը լինելու է բաց և թափանցիկ
amiryan

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության նախաձեռնությամբ` հաջորդ տարվանից  Հայաստանում էլեկտրոնային միասնական տոմսային համակարգ կգործի: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ մշակույթի Արմեն Ամիրյանը:

«Թատերահամերգային սրահների տոմսաշրջանառությունը տարեկան կազմում է մեկ միլիարդ դրամ: Տոմսերի վաճառքի գործընթացը լինելու է բաց և թափանցիկ: Այն վերահսկելու է  պետական եկամուտների տեսչությունը: Հնարավոր կլինի առցանց դիտել, թե օրվա որ ժամին, որ տոմսարկղում ինչ տոմս է վաճառվել»,- նշեց նախարարը:

Նախարարը կարծում է, որ այդ համակարգը հնարավորություն կտա բացառել ստվերային տոմսաշրջանառության մասին զրույցները, ինչպես նաև պարզ կդառնա, թե որ ներկայացումներն ու ցուցադրություններն են պահանջված:

*

*