Հասմիկ Պապյանը պարգեւատրվել է մշակույթի նախարարության ոսկե մեդալով

Նա պարգեւատրվել է հայ և համաշխարհային օպերային արվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:
hasmik-papyan

Հայ և համաշխարհային օպերային արվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի, ինչպես նաև ստեղծագործական գործունեության 30-ամյակի կապակցությամբ` Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, օպերային մեներգչուհի Հասմիկ Պապյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:

Այս մասին տեղեկացրեցին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

*

*