Հասմիկ Պապյանը տնօրեն դառնալու առաջարկ չի ստացել

...օպերայի թատրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու
hasmik_papyan2 (1)

«Սիրելի հայրենակիցներ, ամենայն անկեղծությամբ վստահեցնում եմ, որ իզուր են ձեր ջանքերը ենթադրություններ անելու, որ ես զբաղեցնելու եմ օպերային թատրոնի տնօրենի պաշտոնը: Ինձ նույնիսկ այդպիսի առաջարկ չի արվել: Խնդրում եմ նորանշանակ տնօրենի անունը փնտրեք այլ տեղում»,-իր ֆեյսբուքյան էջում նշել է երգչուհի Հասմիկ Պապյանը։

ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը երեկ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հայտարարել էր, որ Օպերայի նոր տնօրենի անունը հայտնի կդառնա ապրիլի 1-ին։ Դրանից հետո լրատվամիջոցներում տնօրենի հավանական թեկնածուների անուններ էին հնչում՝ Հասմիկ Պապյան եւ Երեւանի ավագանու անդամ Արմեն Սարգսյան։

 

*

*