Հարութ Փամբուկչյանին աջակցելու համար երկրպագուները համացանցում շարժում են սկսել

Տեղադրում են երգչի հետ իրենց լուսանկարը, նրա երգերից մեկը և մակագրում` RespectHarout։
harut-pambukchyan
Օրեր առաջ համացանցում հայտնվել էր տեսանյութ, որտեղ ԱՄՆ Գլենդել քաղաքում տեղի ունեցած համերգի ընթացքում հանդիսատեսների մի մասը, ի նշան բողոքի, թիկունքով շրջվում են դեպի Հարութ Փամբուկչյանը՝ Ձախ Հարութը։ Նիկոլ Փաշինյանի պատկերով սպիտակ շապիկներ հագած «ցուցարարներն» այդ քայլով փորձել են Ձախ Հարութին հիշեցնել Հայաստանում ՀՀԿ-ի ամփոփիչ ժողովի ժամանակ բարձրաստիճան պաշտոնյաների առջև նրա խոնարհումը, որը ոմանց կողմից դիտարկվել էր որպես քծնանք, իսկ շատերի կողմից՝ հարգանքի նշան։
 
Համերգի ընթացքում տեղի ունեցած տհաճ միջադեպից հետո, ըստ տարբեր տեղեկությունների, հանրահայտ երգիչը հոսպիտալացվել է։
 
Հարութ Փամբուկչյանին աջակցելու համար նրա երկրպագուները համացանցում շարժում են սկսել։ Մարդիկ տեղադրում են երգչի հետ իրենց լուսանկարը, նրա երգերից մեկը և մակագրում` RespectHarout (Հարգի՛ր Հարութին)։ 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները