Նոր ներկայացում՝ «Հարսնացուն հյուսիսից» պիեսի հիման վրա

Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը ներկայացրել է կատարված աշխատանքները։
sundukyan

Ազգային ակադեմիական թատրոնը մայիսի 16-ին հանդիսատեսի դատին կհանձնի նոր ներկայացում՝ Ժորա Հարությունյանի հեղինակած համանուն «Հարսնացուն հյուսիսից» պիեսի հիման վրա:

Բեմադրիչն Արմեն Էլբակյանն է, նա համոզված է՝ սա հավերժական թեմա է՝ սեր, որ ընդունակ է միավորել անգամ տարբեր արժեհամակարգ ու մշակույթ ունեցող մարդկանց: Ներկայացումը նվիրված է Ժորա Հարությունյանի, պիեսի առաջին բեմադրիչ Վարդան Աճեմյանի եւ Առնո Բաբաջանյանի հիշատակներին:

Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը ներկայացրել է կատարված աշխատանքները՝ Ջինիշյան հիմնադրամի աջակցությամբ վերանորոգվել է տոմսարկղը, նորացվել է կայքը, որը համապարփակ տեղեկություն է տալիս թատրոնի մասին: Նոր մեթոդիկայի շնորհիվ հանդիսատեսն անմիջականորեն թատրոնի հետ կապ է հաստատում եւ կարող է տոմս գնել առանց միջնորդի: Թատրոնի ղեկավարությունը եւս մեկ անգամ վերահաստատել է իրենց պատրաստակամությունը՝ դիտարկել բոլոր նոր եւ արժեքավոր պիեսները, նաեւ Սունդուկյանին կից երիտասարդների համար հարթակ են ստեղծելու՝ «Սեւ արկղ» անվամբ, որտեղ կարող են ներկայացումներ բեմադրել նոր եւ սկսնակ բեմադրիչները:

*

*