«Capital Cities» խմբի հայազգի մեներգիչ Սեբուն հանդես կգա Երևանում

Համերգը կկայանա նոյեմբերի 20-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում
sebu

Սերժ Թանկյանի ամենահայտնի պրոդյուսինգային խումբը՝ «Վիզա»-ն, Ջիվան Գասպարյան կրտսերը, «Capital Cities» խմբի հայազգի մեներգիչ Սեբուն համատեղ համերգային ծրագրով հանդես կգան Երևանում:

Համերգը կկայանա նոյեմբերի 20-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Համերգի կազմակերպիչները խոստանում են՝ ներկաներին բազմաթիվ անակնկալներ են սպասվում:

«Վիզա»-ն ամերիկյան հանրահայտ ռոք խումբ է, որի պրոդյուսինգային գործունեությունը երկար տարիներ գլխավորել է Սերժ Թանկյանը:  Խմբի դուդուկահարը Ջիվան Գասպարյան կրտսերն է: Սեբուն Գրեմմիի դափնեկիր «Capital Cities» խմբի մեներգիչներից է, ով հայաստանյան լսարանին հայտնի է դարձել «Safe and Sound» երգով և Սիրուշոյի հետ կատարած «Վույ աման» զուգերգով:

*

*