Սերգեյ եւ Լուսինե Խաչատրյանները եւ Սեդա Ամիր-Կարայանը հանդես կգան համերգով՝ ի աջակցություն Հայաստանի եւ Արցախի

Համերգի ամբողջ հասույթը փոխանցվելու է ապրիլյան պատերազմում զոհված եւ վիրավոր զինվորների ընտանիքներին:
sergey-khachatryan

Աշխարհառչակ երաժիշտներ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, դաշնակահար Լուսինե Խաչատրյանը, ալտահար Սեդա Ամիր-Կարայանը հանդես կգան բարեգործական համերգով՝ ի աջակցություն Հայաստանի եւ Արցախի:

Հունիսի 20-ին Շտուդգարդի կոնսերվատորիայի դահլիճում կայանալիք համերգի ամբողջ հասույթը փոխանցվելու է ապրիլյան պատերազմում զոհված եւ վիրավոր զինվորների ընտանիքներին:

«Միասին մենք կարող ենք դա անել, միասին մենք ուժեղ ենք»,- «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Լուսինե Խաչատրյանը:

Համերգի ընթացքում հնչելու են Բախի, Բեթհովենի, Շուբերտի, Կոմիտասի, Էդվարդ Միրզոյանի եւ Էդուարդ Բաղդասարյանի ստեղծագործությունները:

*

*