Համազգային թատրոնի տնօրեն է ընտրվել

Թատրոնի դերասան և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Նավասարդյանը...
arman-navasardyan

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն է ընտրվել թատրոնի դերասան և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Նավասարդյանը: Ընտրությունն անցկացվել է մայիսի 30-ին ՀՀ մշակույթի նախարարությունում:

Նավասարդյանից բացի, մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել թատրոնի դերասան Ստեփան Ղամբարյանը, սակայն վերջինս տեղեկացրել է, որ ինչ-ինչ խնդիրներ են առաջացել, և ինքը չի կարող մասնակցել մրցույթին:

*

*