Համազգային հայ կրթական եւ մշակութային միությունը 90 տարեկան է

Հոբելյանական գլխավոր միջոցառումը տեղի է ունենալու սեպտեմբերի 9-ին
hamazgayin-90

Համազգային հայ կրթական եւ մշակութային միությունը 90 տարեկան է: 1928 թվականին, երբ Հայաստանը Խորհրդային Միության կազմում էր, երբ աշխարհասփյուռ հայությունն ուծացման վտանգի տակ էր, Նիկոլ Աղբալյանը, Լեւոն Շանթը, Համո Օհանջանյանն ու այլ նվիրյալ հայորդիներ Կահիրեում հիմնեցին այս կառույցը՝ նպատակ ունենալով պահել ու պահպանել հայ լեզուն ու մշակույթը:

Դպրոցներ, թատրոններ, հրատարակչություն, երաժշտախմբեր. այս տարիներին միությունն աշխարհով մեկ գործունեություն է ծավալել, կազմակերպել է երիտասարդական հավաքներ թե′ Հայաստանում ու Արցախում, թե′ Սփյուռքում:

Միության 90-ամյա հոբելյանը նշվելու է տարբեր երկրներում, իսկ գլխավոր միջոցառումը տեղի է ունենալու սեպտեմբերի 9-ին՝ Սունդուկյանի անվան թատրոնում: Հոբելյանական հանդիսության հեղինակն ու բեմադրիչը թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն է: Մեկ ամբողջական ներկայացմանը մասնակցելու են տարբեր թատերախմբեր, պարային եւ երաժշտական համույթներ:

*

*