Տիգրան Համասյանի հայաստանյան համերգը կկայանա մայիսի 7-ին

Աշխարհահռչակ դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանն այս տարվա առաջին կեսին մեկ տասնյակից ավելի համերգներ է ունենալու աշխարհի տարբեր երկրներում:
tigran-hamasyan

Աշխարհահռչակ դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանն այս տարվա առաջին կեսին մեկ տասնյակից ավելի համերգներ է ունենալու աշխարհի տարբեր երկրներում:

Երգչի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ փետրվարի 25-ից մինչև մարտի 10-ը ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում ունենալու է ութ համերգ: Այնուհետև Համասյանը ելույթ է ունենալու Իտալիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Միացյալ Թագավորությունում, Իռլանդիայում, Նիդերլանդերում, Ֆինլանդիայում, Գերմանիայում, Նորվեգիայում, Էստոնիայում, Ավստրալիայում:

Տիգրան Համասյանը «An Ancient Observer» կոչվող ալբոմի համերգային շրջագայության շրջանակներում մայիսի 7-ին ելույթ է ունենալու նաև Հայաստանում՝ Արամ Խաչատրյան համերգասրահում:

Ալբոմի շնորհանդեսը կայանալու է մարտի 31-ին՝ ամբողջ աշխարհում:

*

*