Հայաստանի մշակույթի օրեր՝ Չինաստանում եւ Կորեայի Հանրապետությունում

Նախատեսված է նաեւ նորաձևության ցուցադրություն «Տերյան» մշակութային կենտրոնի մասնակցությամբ:
haykakan-chinakan

Հայկական երաժշտական խմբերը, անհատ կատարողները կմասնակցեն սեպտեմբերի 14-17-ը Չինաստանում և Կորեայի Հանրապետությունում անցկացվող Հայաստանի մշակույթի օրերին։

Ելույթներով հանդես կգան «Գողթ» էթնոֆոլկ խումբը, քանոնահար Մերի Մուսինյանը, նախատեսված է նորաձևության ցուցադրություն «Տերյան» մշակութային կենտրոնի մասնակցությամբ:

Այդ օրերի շրջանակում կանցկացվի նաև «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի հավաքածուներից կազմված հայ լուսանկարիչների ցուցահանդես՝ «Արարատը հայի աչքերով» խորագրով:

Նախաձեռնությունը պատկանում է ՀՀ մշակույթի և ՀՀ արտաքին գործերի նախարարություններին, աջակցել են Չինաստանում  և Հարավային Կորեայում ՀՀ դեսպանությունները:

*

*