Հաղարծինում միջազգային նկարչական սիմպոզիում կանցկացվի

Իսկ մինչ սիմպոզիումը, մասնակից նկարիչների մեկական աշխատանք օգոստոսի 12-18-ը ցուցադրվում է «Հաղարծնի շաբաթ»-ում:
haxarcin-simpozium

Սեպտեմբերի 17-ից 27-ը Հաղարծին վանքային համալիրի տարածքում միջազգային նկարչական սիմպոզիում կանցկացվի՝ «Տավուշը՝ աշխարհի աչքերով» խորագրով:

«Հատուկ ենք ընտրել Հաղարծինը, քանի որ տարածքը շատ գեղեցիկ է եւ ներշնչող: Նկարիչներին էլ խիստ մոտեցմամբ եմ ընտրել, որպեսզի, բացի լավ նկարիչ լինելուց, նաեւ ասելիք ունենան: Սիմպոզիումի օրերին նաեւ բաց դասեր են լինելու»,- մեզ հետ զրույցում նշեց սիմպոզիումի գեղարվեստական ղեկավար Արմինե Թումանյանը:

Մասնակիցները Հայաստան են ժամանանելու ԱՄՆ-ից, Հարավային Կորեայից, Եգիպտոսից, եվրոպական, հետխորհրդային եւ բալթյան երկրներից:

Սիմպոզիումի օրերին 17 երկրի 30 նկարիչները (23-ը՝ արտերկրից, 7-ը՝ Հայաստանից) ապրելու եւ ստեղծագործելու են Հաղարծնի «Վանատանը»: Նկարիչներն այդ օրերին երկուական նոր նկարներ են ստեղծելու, որոնք ներկայացվելու են առանձին ցուցահանդեսում:

Իսկ մինչ սիմպոզիումը, մասնակից նկարիչների մեկական աշխատանք օգոստոսի 12-18-ը ցուցադրվում է «Հաղարծնի շաբաթ»-ում:

*

*