Գյումրեցի երիտասարդների «Ապրելու բանաձեւը»

Ցուցահանդեսին մասնակցում էր 14 արվեստագետ:
gyumri

REAL ART նախագիծը շարունակում է հարթակ տրամադրել գյումրեցի երիտասարդ արվեստագետներին՝ իրենց աշխատանքները հասարակությանը ներկայացնելու համար: Արդեն 6-րդ անգամ է, ինչ նույն նպատակի շուրջ համախմբվել էին երիտասարդ արվեստագետները՝ այս անգամ «Ապրելու բանաձև»-ի իրենց բանաձևով:

Օգոստոսի 4-ին Ռիժկովի 3 հասցեում գտնվող ցուցասրահում կազմակերպված ցուցահանդեսին մասնակցում էր 14 արվեստագետ: Ցուցահանդեսի համադրող Արաքս Մարգարյանի կարծիքով՝ երիտասարդ նկարիչների շատ լավ սերունդ կա, պետք է միայն աջակցել ու հարթակ տրամադրել ճանաչման ու գնահատման համար:

Ցուցահանդեսների այս շարքի արդյունավետությունը վկայում է այն, որ արվեստագետներից շատերը պարբերաբար մասնակցում են: Անի Ռաշոյանն առաջին իսկ ցուցադրությունից մինչև օրս մասնակցել է իր աշխատանքներով: Արվեստագետներից հենց Անիի համար է ամենադժվարը ժամանակի առումով երևակայությունը իրականություն դարձնել՝ աղջիկները դեռ շատ փոքր են, բայց Անին չի դժգոհում՝ նույնիսկ վերջին շարքը՝ «Իմ աշխարհը» խորագրով, հենց իր աղջկան է նվիրված:

Արվեստագետների համար սա ոչ միայն իրենց աշխատանքները ներկայացնելու, այլ նաև իրենց ավագ գործընկերների խորհուրդները լսելու լավ հնարավորություն է:

*

*