ԱՊՀ երկրների կինոն՝ Գյումրիում

Ցուցադրվելու է 11 ֆիլմ
gyumri-aph-kino22 (1)

Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում հուլիսի 10-ին ռեժիսոր Ստաս Նամինի ՝ «Իրական Կուբան» և «Հայաստանի հնագույն տաճարները» ֆիլմերով ազդարարվեց ԱՊՀ երկրների կինոծրագրի մեկնարկը:

«Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում արդեն 4-րդ անգամ է, որ իրականացվում է ԱՊՀ երկրների կինոծրագիրը՝ «ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի» աջակցությամբ։

Գյումրիում այս ծրագրի շրջանակում ցուցադրվելու է Ռուսաստանի, Բելառուսի, Մոլդովայի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Հայաստանի 11 ֆիլմ։

Բացման խոսքով հանդես են եկել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը,  ՌԴ կինոքննադատների միության նախագահ Կիրիլ Ռազլոգովը և երգիչ, կոմպոզիտոր, ռեժիսոր Ստաս Նամինը:

*

*