Գրքի տոն՝ Երեւանում

Եռօրյա գրքային տոնի ամենակարեւոր բաղադրիչը՝ ընթերցանության խթանումն է:

Սահյան, Շիրազ, Սեւակ եւ այլ հեղինակներ: «Բրայլան» համակարգով հրատարակված գրքերը հանրությանը ներկայացնելու հարթակ «Գրքի երեւանյան փառատոն»-ն է ընձեռնել: «Հայաստանի Կույրերի միավորման» հրատարակչության տնօրեն Թելման Բոյաջյանն ասում է՝ սա իրենց համար նաեւ շփման եւ ինտեգրման լավ հնարավորություն է: Մանկական, գեղարվեստական, գիտական գրականություն, դասական եւ ժամանակակից գրողներ: Փառատոնն ամենատարբեր նախասիրությունների տեր ընթերցողի ճաշակը կարող է բավարարվել:

Եռօրյա գրքային տոնի ամենակարեւոր բաղադրիչը՝ ընթերցանության խթանումն է:

Առաջին անգամ անցկակցվող փառատոնի գլխավոր նպատակն էլ գրող-հրատարակիչ-ընթերցող շղթայի ամրացումն է: Մշակույթի նախարարության գրական ծրագրերի համակարգող Արմեն Սարգսյանն ասում է՝ այդ նպատակով էլ գրական մրցույթ էին հայտարարել՝ արձակ, չափածո, դրամատուրգիա եւ մանկապատանեական գրականություն անվանակարգերում. 133 հայտ են ստացել: Ամեն անվանակարգում 2-ական մրցանակակիր է լինելու, որոնց 500 եւ 300-հազարական դրամ է տրվելու՝ սեփական գիրքը հրատարակելու համար․ այսպիսով մեկ տարվա ընթացքում 8 նոր գիրք ենք ունենալու, իսկ թե ում գրքերը, փառատոնի փակմանը՝ նոյեմբերի 26-ին կիմանանք:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հեղինակ՝

Անի Ռափյան

*

*