«Գրքի գիշեր»-ը զեղչված գներով սիրելի գրքերը գնելու հնարավորություն կտա

«Գրքի գիշեր-2017»-ը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին...
armen-amiryan

Գրքասերներին բազում անակնկալներ խոստացող «Գրքի գիշեր-2017»-ի շրջանակում «Բուկինիստ» գրախանութի բոլոր գրքերը ընթերցասերները կարող են գնել 30 տոկոս զեղչով: Դրան զուգահեռ գրքին առնչվող մի շարք միջոցառումներ կանցկացվեն նաև հարակից Միսաք Մանուշյանի անվան պուրակում:

«Գրքի գիշեր-2017»-ը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին «Էրեբունի-Երևան-2799» տոնակատարության շրջանակում: Միջոցառման մասին հոկտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին միջոցառման կազմակերպիչներն ու աջակիցները:

«Պուրակում 19 միջոցառում է իրականացվելու: Հրավիրել ենք գրողների, որոնց հետ մարդիկ կարող են զրուցել և նրանց գրքերը ձեռք բերել ինքնագրերով: Պուրակում տեղակայված կլինեն երկու լուսանկարչական տաղավար, որտեղ երեխաները և մեծահասակները կարող են անվճար լուսանկարվել: Նախատեսվում է Հովհաննես Թումանյանի հեքիաթների հիման վրա տիկնիկային ներկայացում ցուցադրել: Երեկոյան համերգային ծրագիր կիրականացվի. մեր համաքաղաքացիների տրամադրությունը բարձր կպահեն հեղինակային երգիչները` կատարելով իրենց ստեղծագործությունները: Ներկաները հնարավորություն կունենան դիտել «Ալիսը հրաշքների աշխարհում» կինոնկարը»,- մանրամասնեց «Բուկինիստ»  ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանը:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի խոսքով`անցյալ տարի անցկացված «Գրքի գիշեր»-ը ապացուցեց, որ սին են կարծիքները, թե հասարակությունը հեռացել է գրքից:

 

 

*

*