Հայտնի են դարձել «Գրեմմի-2019»-ի հաղթողները (լուսանկարներ)

Արարողության ժամանակ հարգել են նաեւ 2018 թվականին մահացած արտիստների հիշատակը․ այդ թվում՝ Շառլ Ազնավուրի։

ԱՄՆ Լոս Անջելես քաղաքի Staples Center-ում ավարտվել է «Գրեմմի» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխության 61-րդ արարողությունը:

«Տարվա ալբոմ» անվանակարգում հաղթել է քանթրի ոճի երգչուհի Քեյսի Մասգրեյվսը՝ Golden Hour ալբոմով:

«Լավագույն ռեփ երգ» անվանակարգում հաղթել է կանադացի ռեփեր Դրեյքի God’s Plan հիթը:

Լավագույն սկսնակ արտիստ է ճանաչվել Դուա Լիպան:

«Լավագույն ռեփ ալբոմ» անվանակարգում մրցանակը շնորհվել է Քարդի Բիին՝ Invasion of Privacy ալբոմի համար:

«Լավագույն R&B ալբոմ» անվանակարգում հաղթել է H.E.R.-ը՝ իր H.E.R. համանուն ալբոմով:

«Տարվա ձայնագրություն» է ճանաչվել Childish Gambino-ն՝ This is America երգով: Այն հաղթող է ճանաչվել նաև «Տարվա երգ» և «Լավագույն տեսահոլովակ»«Լավագույն ռեփ կատարում» անվանակարգերում:

«Լավագուն փոփ վոկալային ալբոմ»-ը Արիանա Գրանդեի՝ Sweetener-ն է:

«Լավագույն փոփ կատարում» անվանակարգում հաղթել է Լեդի Գագայի և Բրեդլի Քուփերի Shallow երգը:

Լավագույն ռոք ալբոմ է ճանաչվել Գրետա Վան Ֆլիթի From the Fires-ը:

Քրիս Քորնելի When Bad Does Good երգը հաղթել է «Լավագույն ռոք կատարում» անվանակարգում։

«Լավագույն ռոք երգ» է ճանաչվել St Vincent-ի Masseduction-ը:

Տարվա պրոդյուսեր է ճանաչվել   Ֆարել Ուիլյամսը:

Արարողության ժամանակ հարգել են նաեւ 2018 թվականին մահացած արտիստների, այդ թվում՝ Շառլ Ազնավուրի հիշատակը։

*

*