09:31 - 05.09.2018
1033 Դիտում
Ռուսաստանի Պատմության պետական թանգարանում (Մոսկվա) սեպտեմբերի 5-ից նոյեմբերի 6-ը կցուցադրվի երգիչ, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Գրիգորի Լեպսին պատկանող 200 սրբապատկերների հավաքածուն: Երգիչը լրագրողներին ասել է, որ փորձագետները սրբապատկերների իր հավաքածուն գնահատել են 25-35 մլն դոլար:
«Դժվար է որոշել գինը, մի փորձագետ ասում է ասում է 25 միլիոն դոլար, մյուսը` 35: Դա երկրի ամենամեծ հավաքածուներից մեկն է, եւ թերևս, աշխարհի», — ասել է Լեպսը:
Ցուցահանդեսում ներկայացված են սրբանկարչական աշխատանքներ, որոնցից շատերը երբեք չեն ցուցադրվել հանրությանը: