Հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը

․․․ըստ հոկտեմբերի վաճառքի տվյալների:
girq

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հոկտեմբերի վաճառքի տվյալների:

Առաջին հորիզոնականն է զբաղեցնում Սյունե Սևադայի «Կախվածություն» գիրքը:

Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը» երկրորդ հորիզոնականում է:

Երրորդ տեղում է Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» վեպը:

Չորրորդ հորիզոնականում Արամ Ավետիսի «Ճարտարապետական մուտացիա» վեպն է:

Հինգերորդ տեղում է Լևոն Նեսի (Հովհաննիսյան) «Բալզակ. մի շան պատմություն» գիրքը:

Վեցերորդ տեղում է Դավիթ Սամվելյանի «Ռոդենի ձմեռը»:

Յոթերորդ հորիզոնականն է զբաղեցնում Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպը:

Էդգար Կոստանդյանի «Միլոշ» վեպը ութերորդ տեղում է:

Իններորդ հորիզոնականում է Պարույր Սևակի «Ամանեջ» անավարտ վեպը:

Տասներորդ հորիզոնականում Արամ Պաչյանի «Ռոբինզոն և 13 պատմվածք» գիրքն է:

*

*