Ամփոփվեցին գրաբարի օլիմպիադայի արդյունքները

Մասնակից դպրոցներում գրաբարը դասավանդվում է հայոց լեզվի եւ գրականության դասաժամերին կամ արտադասարանային պարապմունքներ են կազմակերպվում:
Արդեն 2-րդ տարին Գեւորգյան հոգեւոր ճեմարանում անցկացվում է գրաբարի օլիմպիադա, որին այս տարի մասնակցել են Երեւանի պետական եւ մասնավոր 26 դպրոցների 8-12-րդ դասարանի աշակերտներ: Օլիմպիադան անցկացվում է Արարատյան հայրապետական թեմի նախաձեռնությամբ իրականացվող «Գրաբարյան օրեր» ծրագրի շրջանակում՝ Կրթության եւ գիտության նախարարության, Երեւանի քաղաքապետարանի, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:
Նախորդ տարի օլիմպիադային մասնակցելու հնարավորություն ստացել էին բոլոր ցանկացողները, այս տարի կանոնները խստացվել են, եւ յուրաքանչյուր դպրոցից ներկայացվել է առավելագույնը 3 աշակերտ:
Մասնակից դպրոցներում գրաբարը դասավանդվում է հայոց լեզվի եւ գրականության դասաժամերին կամ արտադասարանային պարապմունքներ են կազմակերպվում: Այսօր տեղ է ունեցել մրցանակաբաշխությունը, պարգեւատրվել են տարիքային երկու խմբի՝ ավագ եւ հիմնական դպրոցի առաջին 3 մրցանակային տեղերը գրաված աշակերտները եւ նրանց ուսուցիչները: Իսկ քննական շրջանի ավարտից հետո բոլոր մասնակիցներն ու ուսուցիչները կմեկնեն ուխտագնացության:
 
 «Այս գրաբարյան ծրագիրն իրականացնելիս՝ նրանք զարկ են տալիս ոսկեդարյան ժառանգության վերաարթնացմանը մեր օրերում, հատկապես՝ երիտասարդության շրջանում: Եվ այդ երիտասարդները բուռ-բուռ տարածելու են մեր երկրի ոսկեղենիկ ժառանգությունը»,- նշեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:
«Ընդհանրապես ես լեզումներ ուսումնասիրել շատ եմ սիրում, մանավան՝ հին լեզուներ: Չեմ ասի, որ գրաբարը մեռած լեզու է, քանի որ կենդանի եւ կենդանանում է մեր օրերոիմ, մեր նախաձեռնությամբ:»,- ասաց թիվ 2 ավագ դպրոցի աշակերտ Աշոտ Մկրյանը:

*

*