Գորիսը որպես ԱՊՀ մշակութային մայրաքաղաք կդիմավորի բազմաթիվ հյուրերի

Մանրամասները ներկայացվել է ԱՊՀ անդամ...

2018-ին Գորիսը որպես Անկախ պետությունների համագործակցության մշակութային մայրաքաղաք դռները կբացի բազմաթիվ հյուրերի առջեւ. թատերական, գրական- երաժշտական 50-ից ավելի մշակութային միջոցառումներով:

Քաղաքն այժմ ակտիվորեն նախապատրաստվում է հաջորդ տարվան` պլանավորվում են բազմաթիվ միջոցառումներ, բարեկարգվում փողոցները, կառուցվում նոր հաստատություններ:

Սպասվում են հատուկ հյուրեր՝ Վրաստանից, Չինաստանից եւ Իրանից: Հայկական պատվիրակությունը մշակութային միջոցառումների մանրամասները ներկայացրել է ԱՊՀ անդամ երկրների ստեղծագործ եւ գիտական մտավորականության 12-րդ համաժողովի ընթացքում:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Պատրաստեց՝

Անահիտ Հովհաննիսյանը

*

*