10 ամենից ընթերցված գրքերն այս շաբաթ

Աղյուսակը գլխավորում է Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» վեպը:
girq2

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» վեպը:

Մարկ Արենի «Վիլ-Էվրար» նոր գիրքը երկրորդն է:

Մեկ հորիզոնականով իր դիրքերը բարելավել և երրորդ տեղն է գրավել Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն:

Չորրորդ հորիզոնականում հայտնվել է Էդգար Հարությունյանի «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» բանաստեղծությունների ժողովածուն:

 Էրիխ Մարիա Ռեմարկի «Հաղթական կամարը» վեպը հինգերորդ հորիզոնականում է։

Էդգար Կոստանդյանի «Սովորական երկիր» գիրքը վեցերորդն է:

Յոթերորդ տեղում կրկին գերմանացի գրող Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» ստեղծագործությունն է:

Դանիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» գիտաֆանտաստիկ երկը ութերորդ հորիզոնականում է:

Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» ստեղծագործությունը իններորդ տեղն է զբաղեցրել:

Ամենավաճառվածների աղյուսակն այս շաբաթ եզրափակում է բրազիլացի հանրահայտ գրող Պաուլո Կոելյոի  «Ալքիմիկոս»-ն է:

 

*

*