Տեղի է ունեցել «Հայոց Եղեռնապատումի գրականությունը» եւ «Արդի հայերենի հիմնախնդիրները» գրքերի շնորհանդեսը

Գրքերում ամփոփվել են անցյալ տարի Պետհամալսարանի եւ Համազգայինի նախաձեռնությամբ անցկացված երկու գիտաժողովների նյութերը:

Համազգային հայ կրթական եւ մշակութային միությունը Երեւանի պետհամալսարանի բանասիրության եւ ժուռնալիստիկայի ֆակուլտետների հինգ ուսանողների պարգեւատրել է «Հակոբ Կարապենց» կրթաթոշակով։

Այսօր տեղի է ունեցել «Հայոց Եղեռնապատումի գրականությունը» եւ «Արդի հայերենի հիմնախնդիրները» գրքերի շնորհանդեսը։ Դրանցում ամփոփվել են անցյալ տարի Պետհամալսարանի եւ Համազգայինի նախաձեռնությամբ անցկացված երկու գիտաժողովների նյութերը:

Բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը կարեւորել է համալսարանի եւ Համազգայինի 10-ամյա համագործակցությունը։

«Հայոց Եղեռնապատումի գրականությունը» գրքում տեղ գտած աշխատություններում հեղինակներն անդրադարձել են Ցեղասպանության թեմայով գրական տարբեր գործերին, իսկ «Արդի հայերենի հիմնախնդիրները» գրքի հոդվածներում էլ կարեւորվել է պետական լեզվական քաղաքականությունը, ուղենշվել պետության կողմից կատարվելիք քայլերը։

*

*