«Երևանյան բեսթսելեր»․ Մարկ Արենի ստեղծագործությունը դարձյալ առաջատարն է

Շաբաթվա ամենավաճառված գրքերի տասնյակը
krtutyun,-girq

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» ստեղծագործությունը:

Իր դիրքերը բարելավել և երկրորդ տեղն է զբաղեցրել Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն:

Երրորդ հորիզոնականում է Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» ստեղծագործությունը:

Չորրորդ տեղը զբաղեցրել է լուսանկարիչ Էդգար Հարությունյանի «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» բանաստեղծությունների ժողովածուն:

Գուրգեն Խանջյանի «Տուր ձեռքդ, պստլո» վեպը հինգերորդն է:

Վեցերորդ հորիզոնականում է Գի դը Մոպասանի «Ընտիր նովելներ» գիրքը:

Ռեյ Բրեդբըրիի «Ֆարենհայթ 451»-ը յոթերորդն է:

Հայ ժամանակակից գրող Դավիթ Սամվելյանի «Ռոդենի ձմեռը» ստեղծագործությունը ութերորդ տեղում է:

Շվեյցարացի ժամանակակից հեղինակ  Հանսյորգ Շերթենլայբի  «Գիշերային լողորդը» վեպը իններորդն է:

Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է Ստեֆան Ցվայգի «Ընտիր նովելներ» ժողովածուն։

*

*