Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ»-ը դարձյալ առաջատարն է

10 ամենից վաճառված գրքերը
yntercogh-girq

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը նորից գլխավորում է Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ» գիրքը:

Ցանկ է վերադարձել և երկրորդ հորիզոնականը զբաղեցրել գերմանացի գրող Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» ստեղծագործությունը:

Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» վեպը կրկին երրորդն է:

Իր դիրքերը զիջել և չորրորդ հորիզոնականում է հայտնվել Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն:

Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր» վեպը հինգերորդն է:

Ստեֆան Ցվայգի «Ընտիր նովելներ» գիրքը մի քանի կետով բարելավել է իր դիրքերը և վեցերորդն է:

Երեք հորիզոնականով վեր է բարձրացել Ջորջ Օրուելի «1984» ստեղծագործությունը` գրավելով յոթերորդ տեղը:

Երկարատև բացակայությունից հետո ցանկ է վերադարձել և ութերորդ հորիզոնականում հայտնվել Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» ստեղծագործությունը:

Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» գիրքը իններորդն է:

Ցանկն այս շաբաթ եզրափակում է  Պաուլո Կոելյոյի «Ալքիմիկոսը»:

*

*