Այս շաբաթ ամենավաճառված գրքերը

Ի՞նչ են կարդում մեր քաղաքացիները։
girq

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը կրկին գլխավորում է Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» վեպը:

Ինչպես նախորդ, այնպես էլ այս շաբաթ Մարկ Արենի «Վիլ-Էվրար» նոր գիրքը երկրորդն է:

Երրորդ տեղում Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն է:

Մի քանի հորիզոնականով իր դիրքերը բարելավել և չորրորդ տեղն է զբաղեցրել  գերմանացի գրող Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը»:

Հինգերորդ տեղում Էդգար Հարությունյանի «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» բանաստեղծությունների ժողովածուն է:

Վեցերորդ տեղը գրավել է ֆրանսիացի գրող Գի դը Մոպասանի «Ընտիր նովելներ» գիրքը։

Դանիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» գիտաֆանտաստիկ երկը մեկ հորիզոնականով բարելավել է իր դիրքերը և յոթերորդն է:

Ութերորդ տեղում «Որբանոց», «Կուկու» գրքերի հեղինակ Էդգար Կոստանդյանի «Սովորական երկիր» գիրքն  է:

Բրազիլացի գրող Պաուլո Կոելյոյի «Ալքիմիկոսը» իններորդն է:

Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքի «Կարմրահեր կինը» վեպը:

*

*