Գևորգ Հարությունյանը «Նոր ալիք-2018» երաժշտական մրցույթում զբաղեցրեց 3-րդ տեղը

Առաջին հորիզոնականը զբաղեցրեց․․․
gevorg harutyunyan (1)

«Նոր ալիք-2018» միջազգային երաժշտական ամենամյա մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Հարությունյանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը՝ երեք մրցութային օրերից հետո վաստակելով 297 միավոր: Մրցույթի եզրափակիչ փուլն անցկացվեց սեպտեմբերի 8-ին Սոչիում:

Առաջին հորիզոնականը գրավեց Ռուսաստանի ներկայացուցիչ Դան Ռոզինը, ով հանրության լայն շրջանակին հայտնի է «Успех» հեռուստատեսային շոուից, իսկ երկրորդ տեղը զբաղեցրեց  Ռուսաստանի առաջին ալիքով հեռարձակվող «Голос» նախագծի հաղթող Դարյա Անտոնյուկը:

*

*