Արմեն Ամիրյան. «Տաճարի հարեւանությամբ հանգստի կետեր կստեղծվեն»

Այս տարվա առաջին չորս ամիսների ընթացքում զբոսաշրջության աճ կա 37 տոկոսով:
garni-armen-amiryan-serj

Գառնի պատմամշակութային արգելոց-թանգարանում գտնվող արքունական բաղնիքի խճանկարը, ինչպես նաեւ բաղնիքն ընդգրկող շինությունը կբարեկարգվի, ժամանակակից լուծումներ կստանա: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ Մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը:

Նրա խոսքով` տաճարի հարեւանությամբ հանգստի կետեր կստեղծվեն, կտեղադրվեն բազմալեզու տեղեկատվական վահանակներ: «Տաճարի հանրահռչակման գործին ակտիվորեն ներգրավելու ենք նաեւ ՏՏ ոլորտին: Տաճարի հարակից տարածքում նախատեսվում է  թանգարանի կառուցում, որն իր մեջ կներառի հուշանվերների խանութ, փոքրիկ հանգստի կետ, նաեւ շարժական բեմ»,-ասաց նա:

Արմեն Ամիրյանը նշեց, որ այս տարվա առաջին չորս ամիսների ընթացքում զբոսաշրջության աճ կա 37 տոկոսով: «Հաշվի առնելով  Գառնու տաճարի շուրջ ստեղծվող ենթակառուցվածքները, մենք ակնկալում ենք զբոսաշրջիկների աճ 50 տոկոսով»,-հավելեց նա:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները