Գարի Քյոսայանի ջազ-քառյակը հանդես կգա Երևանի 2800-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում

Քյոսայանն ու իր խումբը կներկայացնեն ինչպես սիրված, այդպես էլ՝ նոր ստեղծագործություններ
gari-qrosayan

Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդիսատեսին կներկայանա Գարի Քյոսայանի ջազ-քառյակը: Համերգը նախատեսված է հոկտեմբերի 28-ին:

Այդ օրը հայտնի ջազ-դաշնակահար, կոմպոզիտոր Գարի Քյոսայանն ու իր խումբը կներկայացնեն ինչպես արդեն սիրված գործեր, այդպես էլ նոր ստեղծագործություններ: Համերգի ժամանակ կհնչեն նոր ստեղծագործություններ, այդ թվում՝ նաև Երևանին նվիրված («Երևանյան գույներ»), ինչպես նաև «Ինքնադիմանկար» և «Քրիստիի համար» ստեղծագործությունները:

*

*