Gangnam Style-ն այլեւս YouTube-ի առաջատարը չէ

Նոր առաջատարը «Ֆորսաժ-7» ֆիլմի սաունդթրեքն է։

Psy-ի Gangnam Style տեսանյութը զրկվել է YouTube- ում ամենաշատ դիտված տեսանյութի «տիտղոսից», տեղեկացնում է BBC-ն:

Հիշեցնենք, որ հարավկորեական այդ մեգահիթը վերջին հինգ տարիների ընթացքում  YouTube-ի առաջատարն էր: Ժամանակին դրա դիտումների թիվն այնքան աճեց, որ գերազանցեց դիտումների համար նախատեսված առավելագույն թիվը  (2,147,483,647), եւ YouTube-ի աշխատակիցները ստիպված էին ծրագրային փոփոխություններ կատարել ընկերության կայքի ծրագրային կոդում։

Այժմ արդեն YouTube-ի նոր առաջատարն է Wiz Khalifa & Charlie-ի Puth’s See Again հոլովակը (2,895,373,739 դիտում), որը «Ֆորսաժ-7» ֆիլմի սաունդթրեքն է։ Այն նվիրված է երիտասարդ տարիքում մահացած դերասան Փոլ Ուոլքերին, որը նկարահանվել էր ֆիլմի նախորդ մասերում։

Psy-ի Gangnam Style-ը  «ընդամենը» երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում՝ իր 2,894,530,818 դիտումների քանակով (այս պահին):

*

*