HBO հեռուստաալիքն սկսել է «Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանի ցուցադրումը

Վերջին եթերաշրջանի մեկ սերիայի արտադրությունն արժեցել է մոտ 15 մլն դոլար:

HBO հեռուստաալիքն ապրիլի 14-ին սկսել Է «Գահերի խաղի» եզրափակիչ՝ ութերորդ եթերաշրջանի ցուցադրումը:
Նոր եթերաշրջանը բաղկացած Է ընդամենը վեց մասից, ընդ որում, դրա ավարտը կարող Է տարբերվել Ջորջ Մարտինի «Սառույցի եւ կրակի երգը» վիպաշարի վերջաբանից, որն առայժմ հրապարակել Է պլանավորված յոթ գրքից միայն հինգը:

«Գահերի խաղը» ցուցադրվում Է 2011 թվականից եւ ամենաթանկ սերիալներից մեկն Է հեռուստատեսության պատմության մեջ. վերջին եթերաշրջանի մեկ սերիայի արտադրությունն արժեցել է մոտ 15 մլն դոլար:

*

*