«Ազնվությունն է իր ձեռագիրը»․ հուշ-ցերեկույթ՝ նվիրված Ֆրունզե Դովլաթյանին

Ներկա էին կինոգետներ, նրա մտերիմներն ու հարազատները:
frunze-dovlatyan

Այսօր Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում կայացել է կինոռեժիսոր, սցենարիստ եւ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ֆրունզե Դովլաթյանին նվիրված հուշ-ցերեկույթ:

Ներկա էին կինոգետներ, նրա մտերիմներն ու հարազատները:  Հուշ-ցերեկույթի ընթացքում ցուցադրվել է կինոռեժիսոր Էդուարդ Համբարձումյանի` արվեստագետին նվիրված վավերագրական ֆիլմը։

Չափազանց ազնիվ էր, եւ ինչպես ապրում էր, այդպես էլ իր ֆիլմերն էր նկարահանում, իր հուշերով է կիսվել որդին` կինոռեժիսոր Միքայել Դովլաթյանը. «Նկարահանում էր ազնիվ կինո, պայքարում էր ամեն կադրի համար: Ամեն գնով հասնել բարձր մի կետի, որը դու նախանշել ես: Սա էր Դովլաթյանը: Նույնպիսին էր նաեւ ընկերեկան միջավայրում: Ազնվությունն է իր ձեռագիրը: Նրա ֆիլմերը ներքին տանջանքով ստեղծված գործեր են»:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները