Ֆրենկ Զապան իր մահվանից գրեթե 25 տարի անց շրջագայության կմեկնի

Համերգների շարքը կսկսվի 2017 թվականի վերջին եւ կշարունակվի 2018 թվականին։
fren-zappa

Ամերիկացի երաժիշտ եւ ռեժիսոր Ֆրենկ Զապան (1940-1993) իր մահվանից գրեթե 25 տարի անց վերստին շրջագայության է մեկնում՝ այս անգամ հոլոգրամի տեսքով: Համերգների շարքը, որոնցում, բացի Զապայի հոլոգրամից, ելույթ կունենան նաեւ նրա նախկին երաժիշտ ընկերները, կսկսվի 2017 թվականի վերջին եւ կշարունակվի 2018 թվականին, տեղեկացնում է BBC-ն:

Հոլոգրամը ստեղծում Է Eyellusion ընկերությունը, որն արդեն անցյալում շրջագայության է «ուղարկել» Ռոնի Ջեյմս Դիոյի հոլոգրամը:

Ինչպես գրում Է Rolling Stone-ը, ծրագրի մեխը կդառնա Ֆրենկ Զապայի գրած «Ջոյի ավտոտնակը» (Joe՚s Garage) երեք մասից բաղկացած օպերան: Ինչպես եւ Զապայի կենդանության օրոք, նրա հոլոգրամը կկատարի «Central Scrutinizer»-ի («կենտրոնական մանրամասն հետաքննողի») դերը:

Թե հատկապես որտեղ կկայանան ելույթները, առայժմ հայտնի չԷ:

*

*