«Արցախյան պատերազմի եզդի նվիրյալները» ֆիլմի պրեմիերան՝ «Մոսկվա» կինոթատրոնում

Այն պատմում է 1988 թվականից մինչ օրս Արցախյան պատերազմում զոհված 45 եզդիրների մասին:
film-ezdi

«Արցախյան պատերազմի եզդի նվիրյալները» փաստավավերագրական ֆիլմի ստեղծման աշխատանքներն ավարտվել են: 1 ժամ 14 րոպե տեւողությամբ ֆիլմն, ըստ էության, դիմանկարային ակնարկների հավաքածու է: Այն պատմում է 1988 թվականից մինչ օրս Արցախյան պատերազմում զոհված 45 եզդիրների մասին: Ֆիլմն առայժմ ներկայացված է երկու լեզվով՝ հայերեն եւ եզդիերեն:

Նկարահանումները հիմնականում Արցախում են արվել՝ այն դիրքերում, որտեղ մարտնչել եւ զոհվել են եզդի հերոսները: Օգտագործվել են նաեւ արխիվային կադրեր: Ֆիլմն առաջին անգամ հանրության ուշադրությանը կներկայացվի նոյեմբերի 16-ին Մոսկվա կինոթատրոնում: Շնորհանդեսից հետո այն կտեղադրվի նաեւ համացանցում եւ հասանելի կլինի հանրության լայն շրջանակներին:

«Արցախյան պատերազմում եզդիների մասնակցության մասին բավականին անտեղյակություն կար՝ ոչ միայն հայ հասարակության, այլ ընդհանրապես նաեւ եզդիրների միջավայրում: Եւ, հետեւաբար, այդ անտեղյակությունը վերացնելու եւ ներկայացնելու այն հերոսներին, թե ովքեր են պայքարել այս հողի ազատագրման համար, ովքեր են պահպանել այս երկրի եւ հայրենիքի անվտանգությունը, մենք փորձել ենք նկարահանել մեկ փաստավավերագրական ֆիլմ»,- ասում է ֆիլմի հեղինակ Սաիդ Ավդալյանը:
«Շնորհակալություն եմ ուզում հայտնել այն կազմակերպություններին, որոնք աջակցեցին ֆիլմի ստեղծմանը: Միաժամանակ մեծ ներդրում կատարեց Հայաստանի եզդիական համայնքը, որը տեղեկատվության , օգնող աշխատանքների առումով շատ մեծ աջակցություն ցուցաբերեց»,- նշում է ֆիլմի ռեժիսոր Նաիրի Թոխիկյանը:

 

*

*