Էքզյուպերիի «Գիշերային թռիչք»-ը թարգմանվել է հայերեն

Վիպակում պատկերված են կյանքի եւ մահվան սահմանեզրին կանգնած մարդու ապրումները:
eqzuperi-gisherayin-trichq

Անտուան դը Սենտ Էքզյուպերիի ստեղծագործությունների սիրահարներն այսուհետ հայերեն կարող են ընթերցել նրա ամենահայտնի գործերից եւս մեկը՝ «Գիշերային թռիչք» վիպակը: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, թարգմանիչն է Շուշանիկ Թամրազյանը:

Վիպակը գրողի երկրորդ արձակ ստեղծագործությունն է: Գրքում՝ փոստային առաքումներ իրականացնող ավիաընկերության տնօրեն Ռիվիերն ու իր գործընկերները պայքարում են մեծ խիզախություն պահանջող գիշերային թռիչքներ իրականացնելու համար: Վիպակում պատկերված են կյանքի եւ մահվան սահմանեզրին կանգնած մարդու ապրումները:

*

*