Թել Ավիվում պաշտոնապես մեկնարկել Է «Եվրատեսիլ-2019»-ը

Չառզ Կլորի զբոսայգում բացվել Է «Եվրատեսիլի ավանը»
evratesil2019b

Թել Ավիվում մայիսի 13-ին «Եվրատեսիլ-2019» միջազգային մրցույթն սկսվել Է քաղաքի կենտրոնում Գաբիմա թատրոնի մերձակա հրապարակում «նարնջագույն ուղեգորգով» 41 ազգային պատվիրակությունների մասնակցությամբ կայացած դեֆիլեով:

Կիրակի Թել Ավիվի առափնյակի հարավային մասում՝ Չառզ Կլորի զբոսայգում բացվել Է «Եվրատեսիլի ավանը»: Կազմակերպիչները նշում են, որ դա ամենամեծ համանման համալիրն Է, որն ստեղծվել Է մրցույթի անցկացման ողջ ժամանակաշրջանում: 6 հեկտար տարածքում տեղավորվել Է պաշտոնական ֆան-գոտին: Այնտեղ գտնվում են ելույթների հեռարձակման համար նախատեսված չորս վիթխարի Էկրան, 100 մետր երկարությամբ բար եւ 85 գաստրոնոմիական վրան, որտեղ կառաջարկվեն զանազան կերակրատեսակներ:

«Եվրատեսիլ-2019»-ի կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 14-ին եւ 16-ին Թել Ավիվի Ցուցահանդեսային կենտրոնում, եզրափակիչը՝ նույն վայրում մայիսի 18-ին։

Հիշեցնենք, որ  Հայաստանի պատվիրակ Սրբուհի Սարգսյանը մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում ելույթ կունենա առաջին համարի ներքո՝ կատարելով  «Walking out» երգը

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները