Google-ը որոշել է «Եվրատեսիլ 2019»-ի հավանական հաղթողին

«Եվրատեսիլ 2019»-ի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 18-ին
bilal-hasani2

Google որոնողական համակարգը հայտնել է «Եվրատեսիլ 2019»-ի հավանական հաղթողի անունը: Համակարգը մրցույթի մասնակիցների անունների որոնման հիման կազմել է մրցույթի եզրափակչի հավանական աղյուսակը:

Ըստ որոնողական համակարգի՝ «Եվրատեսիլ 2019»-ում կհաղթի Ֆրանսիայի ներկայացուցիչ Բիլալ Հասանին, երկրորդ տեղում կլինի Իսլանդիան, երրորդում՝ Ռուսաստանը:

Լավագույն հնգյակի մեջ կլինեն նաև Նիդերլանդներն ու Բելառուսը:

Ընկերության մամուլի ծառայությունը հայտնել է, որ 2017թ. իրենց համակարգը ճիշտ էր գուշակել մրցույթի հաղթողին:

«Եվրատեսիլ 2019»-ի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 18-ին: Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկը մայիսի 16-ի երկրորդ կիսաեզրափակչում դուրս է մնացել պայքարից:

 

*

*