«Եվրատեսիլ-2018»-ին կմասնակցի 42 երկիր

Կազմակերպիչները հատկապես նշել են Ռուսաստանի մասնակցությունը մրցույթին:
evratesil-2018

42 երկրների ներկայացուցիչներ կմասնակցեն «Եվրատեսիլ-2018» երգի մրցույթին, որը անցկացվելու Է Լիսաբոնում: Այդ մասին   հայտնել են ստուգատեսի կազմակերպիչները:

«42 երկիր հայտարարել Է Լիսաբոնում «Եվրատեսիլ-2018» երգի մրցույթին մասնակցելու մասին: «All Aboard» («Բոլորս դեպի տախտակամած») թեմատիկ նշանաբանի ներքո բոլորը հրավիրվում են Եվրոպայի եւ երաժշտության տոնին»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Կազմակերպիչները հատկապես նշել են Ռուսաստանի մասնակցությունը մրցույթին: «Ռուսաստանը պատրաստ Է վերադառնալ մեկամյա բացակայությունից հետո»,- նշել են նրանք:

«Եվրատեսիլ-2018»-ի եզրափակիչները կկայանան մայիսի 8-ին եւ 10-ին, եզրափակիչը՝ մայիսի 12-ին:

*

*