«Եվրատեսիլ 2016»-ի 2-րդ կիսաեզրափակիչի արդյունքները հայտնի են

«Եվրատեսիլ-2016»-ի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 14-ին:
eurovision

armtimes.am — Հայտնի են դարձել Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում անցկացվող «Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթի 2-րդ կիսաեզրափակչի արդյունքները: Եզրափակիչ փուլ են անցել Լատվիան, Վրաստանը, Բուլղարիան, Ավստրալիան, Ուկրաինան, Սերբիան, Լեհաստանը, Իսրայելը, Լիտվան եւ Բելգիան:

Նրանք միացել են մայիսի 10-ին եզրափակիչ անցած Հայաստանի, Ռուսաստանի, Նիդերլանդների, Հունգարիայի, Ադրբեջանի, Խորվաթիայի, Ավստրիայի, Չեխիայի, Կիպրոսի եւ Մալթայի ներկայացուցիչներին:

«Եվրատեսիլի» կանոնների համաձայն՝ վերը նշված 20 երկրներին կմիանան եզրափակիչում մշտապես իրենց հաստատուն տեղն ունեցող հիմնադիր 5 երկրների՝ Իսպանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի, ինչպես նաեւ նախորդ տարվա հաղթող երկրի՝ այս դեպքում Շվեդիայի ներկայացուցիչները:

Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 14-ին:

*

*