Եվգենի Կիսինը կնվագի հայ հանդիսատեսի համար

2017թ-ը երաժշտական խոշոր միջոցառմամբ է ավարտվելու։
evgeni-kisin

2017թ-ը երաժշտական խոշոր միջոցառմամբ է ավարտվելու։ Դեկտեմբերի 27-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հայ հանդիսատեսի համար նվագելու է լեգենդար դաշնակահար Եվգենի Կիսինը: Հենց այս համերգով էլ «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը կեզրափակի տարին:

Երաժիշտը պատմել է, որ իր նախորդ երեւանյան այցից հետո անձնական կյանքում կարեւորագույն ձեռբերում է ունեցել՝ ամուսանցել է եւ կինը նաեւ հայկական արմատներ ունի: Կիսինը նշել է, որ իսկապես շատ է կարեւորում իր հայաստանյան ելույթը եւ նվագելու է Բեթհովենի՝ դաշնամուրի համար գրված բարդագույն սոնատը: Կիսինն ինքն էլ է երաժշտություն գրում, իր գործերը լավագույն մասնագետներին է ներկայացրել՝ բացառությամբ մեկի, բոլորը խորհուրդ են տվել շարունակել ստեղծագործել:

«Ինձ ամեն ինչ հետաքրքիր է, ես արվեստում ամենակեր եմ. անկախ այն հանգամանքից, թե մշակույթի այս կամ այն գործը երբ է ստեղծվել, կարեւորը, որ տաղանդավոր բան լինի: Չէի հասկանում՝ ինչ են խոսում իմ ընկերները, բայց լսում էի ու մտածում՝ հայերենը այնպես է հնչում, ինչպիսին ձեր ճարտերապետությունն է. դա քաղցր գեղեցկություն չէ, այլ վեհ ու նույնիսկ մի փոքր խիստ»,- նշել է դաշնակահարը:

Պատրաստեց՝

Անի Ռափյանը

*

*