Երվանդ Օտյանի 150 ամյակն է

Ազգային գրադարանում արեւմտահայ երգիծաբանի տարեդարձի նկատմամբ անտարբեր չեն եղել

«Երջանկութիւնը կը նմանի ճափոնական այն տուփերուն, որոնց մէկը երբ բանաս, մէջը երկրորդ տուփ մը կը գտնես, ան ալ կը բանաս, դարձեալ տուփ մը կը գտնես, միշտ իրարմէ ավելի պզտիկ, մինչեւ որ վերջին տուփին կը հասնիս, ան ալ կը բանաս եւ կը տեսնես, որ մէջը պարապ է»: Օտյանական տողերից յուրաքանչյուրը մի վեպ է, մի ավարտուն պատմություն՝ կյանքի, հայի, համաշխարհայինի մասին: Այլ մեծությունների կողքին այս տարի նրա 150 ամյակն էլ ենք նշում, բայց, ըստ գրականագետ Սերժ Սրապիոնյանի, ոչ նրան եւ նրա գրական մեծությանը արժանի:

«150 ամյակը պիտի հուշի մեզ, որ համապատասխան կառույցները հանձնարարական ստանան կազմելու լիակատար ժողովածուն, զբաղվելու նրա թարգմանությամբ, քանի որ Օտյանի քաղաքական երգիծանքն արդիական է ոչ միայն հայոց համար»,- ասում է բանասիրական գիտությունների թեկնածու Սերժ Սրապիոնյանը։

Ազգային գրադարանում արեւմտահայ երգիծաբանի տարեդարձի նկատմամբ անտարբեր չեն եղել՝ կազմակերպել են նրա գրական ողջ ժառանգության ցուցադրությունը: Ներկայացված են Ազգային գրաֆոնդի ամենահին գրքերից մինչեւ գրադարանում պահվող ամենանոր հրատարակությունները:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հեղինակ՝

Անի Ռափյան

*

*