«Երևանյան բեսթսելեր». Ռոբին Շարմայի գիրքն առաջին տեղում է

Լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի «Կյանքից կառչած» գիրքը երկրորդ հորիզոնականում է
erevan,-bestselerner

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Ցանկում չեն ներառվել հանրագիտարանները: Ցանկի տվյալները՝ ըստ հոկտեմբերի վաճառքների:

Առաջին հորիզոնականում է Ռոբին Շարմայի «Վանականը, որը վաճառեց իր «ֆերարին» գիրքն է, որը համաշխարհային բեսթսելերների շարքում է:

Լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի «Կյանքից կառչած» գիրքը երկրորդ հորիզոնականում է:

Երրորդ տեղում է Ռեյչլ Հոլիսի «Աղջիկ ջան, ուշքի արի» գիրքը:

Չորրորդ տեղում` գործարար, ակտիվիստ, Reddit կայքի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի «Առանց թույլտվության» գիրքն է:

Հինգերորդ հորիզոնականում է Էրիխ Ֆրոմի «Սիրելու արվեստը» գիրքը:

Գերի Չեփմենի «Սիրո 5 լեզուները» վեցերորդ հորիզոնականում է:

Ջոնաթան Քոնլինի «Պարոն 5 տոկոս» գիրքը, որը պատմում է Գալուստ Գյուլբենկյանի մասին, յոթերորդ հորիզոնականում է:

Ութերորդ հորիզոնականում է Վահագն Դիլբարյանի «100 բիզնես գաղտնիքներ» գիրքը:

ԻտալացիԼուկա Կայոլիի «Մեսսի. լեգենդ դարձած տղայի պատմությունը» մարզական բեսթսելերը իններորդ հորիզոնականում է:

Տասներորդ հորիզոնականում Ջոն Ռոքֆելլերի «Ինչպես դարձա միլիարդատեր» գիրքն է, որը Ռոքֆելլերի ինքնակենսագրությունն է:

*

*