Հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը

Տասնյակը կազմվել է ըստ հունիս ամսվա վաճառքի
girq

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հունիսի վաճառքի տվյալների:

Առաջին հորիզոնականն է զբաղեցնում Լիլիթ Նազարյանի «Տառապանքից դեպի կյանք» վիպակը:

Երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում Սյունե Սևադայի «Կախվածություն» գիրքը:

Երրորդ հորիզոնականում է Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» վեպը:

Լևոն Նեսի (Հովհաննիսյան) «Բալզակմի շան պատմություն»գիրքը չորրորդ հորիզոնականում է:

Հինգերորդ հորիզոնականում է Էլյա Համբարձումյանի «Էլիկո» գիրքը: 

Վեցերորդում Պարույր Սևակի «Ընտիր էջեր» բանաստեղծությունների ժողովածուն է:

Արմեն Նիազյանի «Բռնիր ձեռքս.ես վախենում եմ» գիրքը յոթերորդ հորիզոնականում է:

Վահրամ Սահակյանի «Ատյան ողբերգության» վեպը ութերորդ հորիզոնականում է:

Դավիթ Սամվելյանի «Արտագաղթած կարոտ» էսսեների և պատմվածքների ժողովածուն իններորդ հորիզոնականում է:

Տասներորդ տեղում Արամ Պաչյանի «Ցտեսություն, ծիտ» վեպն է։

*

*