«Էրեբունի» արգելոցում հայտնաբերվել է Երևանի ամենահին փողոցը՝ շուրջ 2700 տարվա վաղեմության

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում արդեն 8 տարի կատարվող հնագիտական պեղումները 2 օրից կավարտվեն:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում արդեն 8 տարի կատարվող հնագիտական պեղումները 2 օրից կավարտվեն: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության կողմից ֆինանսավորվող ծրագիրն իրականցվել է երկու փուլով:

Առաջին փուլը տևել է 2008-2012թթ., երկրորդը՝ 2012-2016: Թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանի խոսքով, հայ-ֆրանսիակն արշավախմբի համագործակցության արդյունքում հնագետներն հանդես են եկել գիտական նոր բացահայտումներով: Նա նաև կարևորում է ֆրանսիական հնագիտական կառույցների հետ համագործակցությունը:

Հայ-ֆրանսիական արշավախմբի հայկական կողմի ղեկավար Միքայել Բադալյանն ասաց, որ պեղումների ընթացքում առանձնակի ուշադրությամբ հետազոտվել է հետուրարտական ժամանակաշրջանը: Աշխատանքները կենտրենացված են եղել Խալդի աստծո տաճարում և դրան հարակից հատվածներում: Մինչ այս ՝ համարվում էր, որ դեռևս խորհրդային ժամանակաշրջանում այստեղ հայտնաբերված սյունազարդ դահլիճը եղել է Խալդի տաճարի բաղկացուցիչ մասը, սակայն հետազոտություններն ապացուոցում են, որ այն կառուցվել է հետուրարտական ժամանակաշրջանում:

8-ամյա պեղումների գլխավոր բացահայտումը Խալդի աստծո տաճարի արևմտյան մասում գտնվող խճահատակով փողոցն է, որն, ըստ հնագետների, Երևանի ամենահին փողոցն է: Փողոցն ունի ամբողջությամբ 30 մետր երկարություն և շուրջ 2700 տարվա վաղեմություն: Հայ-ֆրանսիական արշավախմբի ֆրանսիակն կողմի և Փարիզի հնագիտական ծառայության ղեկավար Ստեֆան Դեշամպն ասաց, որ պեղումների ժամանակ հայտնաբերվել են նաև Մ.Թ.Ա 7-րդ դարի առաջին կեսին տեղի ունեցած երկրաշարժի հետքեր: Հնագետներն առաջ են քաշում երկրաշարժից հետո Թեյշեբանի քաղաքի կառուցման վարկածը:

Հնագիտական ուսումնասիրության դեռ շատ նյութ կա արգելոցում, եւ մասնագետները հույս հայտնեցին, որ ծրագիրը կշարունակելու հնարավորություն կունենան 2017 թվականին:

*

*