«Երաժշտական Հայաստան»․ հայկական երաժշտական կյանքի տարեգրությունը

1998 թվականին լույս տեսավ «Երաժշտական Հայաստան»-ի առաջին համարը՝ որպես ժողովածու:

«Երաժշտական Հայաստան» ամսագիրը՝ առաջին միջազգային համահայկական երաժշտագիտական պարբերականն է, որի կարիքը շատ էր զգացվում նորանկախ Հայաստանում:

1998 թվականին լույս տեսավ «Երաժշտական Հայաստան»-ի առաջին համարը՝ որպես ժողովածու: Նախաձեռնողները Կոնսերվատորիայի այդ տարիների ռեկտոր Արմեն Սմբատյանն ու երաժշտագետ Գոհար Շագոյան են: 5-րդ համարից այն դարձավ Երեւանի պետական Կոնսերվատորիայի պաշտոնաթերթ ամսագիրը:

«Շատ է չարչարվել ամսագիրը, մինչեւ դարձել է ամսագիր»,- ասում է «Երաժշտական Հայաստան» ամսագրի պատասխանատու քարտուղարՎալենտին Թովասյանը :

Վալենտին Թովմասյանն ամսագրի ակնունքներում է կանգնած: Ասում է՝ հաջորդ տարի կնշեն «Երաժշտական Հայաստան»-ի 20-ամյակը՝ պատկառելի տարիք ամսագրի համար: Այս տարիներին այն դարձել է հայկական երաժշտական կյանքի տարեգրությունը` ներկայացնելով բոլոր ժանրերը՝ էստրադայինից մինչեւ դասական, ակադեմիական արվեստ: Թղթակցում են ուսանողից մինչեւ պրոֆեսոր:

Մանրամասները՝ տեսանյութում

Հեղինակ՝

Լուսինե Ղարիբյան

*

*