«Դուդուկը միայն սգո արարողությունների համար չէ»

Երեւանում մեկնարկում է դուդուկի փառատոնը
duduk1

Հայկական բարեգործական ընդհանուր միության և «Music of Armenia» մշակույթային հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով այս տարի արդեն երրորդ անգամ Հայաստանում կանցկացվի Երևանի դուդուկի փառատոնը, որի գերնպատակն է պահպանել դուդուկը՝ որպես ազգային արժեք ու ժառանգություն: Այս մասին հոկտեմբերի 11-ին կայացած ասուլիսում հայտնեց «Music of Armenia» -ի ներկայացուցիչ Հասմիկ Մովսիսյանը։

Նա նշեց, որ փառատոնի նպատակներից մեկն է նաև հայաստանյան և ոչ հայաստանյան լսարանին կրթելը: «Մենք ուզում ենք ցույց տալ, որ դուդուկը մի գույնի չէ և որ այն միայն սգո արարողությունների համար չէ, ինչպես մտածում են շատերը։ Դուդուկն ունի տարբեր գույներ»,- ասաց Մովսիսյանը։

Երևանի դուդուկի փառատոնը կﬔկնարկի հոկտեմբերի 13-ին: Փառատոնի բացումը կանեն Ջիվան Գասպարյան-Կրտսերը և Արﬔն Բաբախանյանը՝ դուետով: Հոկտեմբերի 15-ին ելույթ կունենան Հարություն Չքոլյանը և Լյուսի Խանյանը:

Հաﬔրգները տեղի կունենան Հայկական բարեգործական ընդհանուր ﬕության (ՀԲԸՄ) հաﬔրգային սրահում ժամը 20:00-ին։

*

*