Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետը կհանձնվի հանդիսատեսի դատին

Մինչ հանդիսատեսի դատին ներկայանալը՝ ստեղծագործական անձնակազմը վեջին փորձերն է անում։

Արամ Խաչատրյանի՝ «Դիմակահանդես» բալետի առաջնախաղը տեղի կունենա մարտի 5-ին՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Բեմադրության հեղինակը թատրոնի գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանն է, բեմադրության եւ զգեստների նկարիչը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ավետիս Բարսեղյանն է, բեմադրող դիրիժորն էլ Հարություն Արզումանյանն է: Մինչ հանդիսատեսի դատին ներկայանալը՝ ստեղծագործական անձնակազմը վեջին փորձերն է անում։

«Ես ապրում էի այդ դրամայով, երաժշտությունը սրտի թրթիռով էի գրում: Իսկ թե ինչպես այն ծնունդ առավ, բառերով դժվար է արտահայտել»: Արամ Խաչատրյանն այսպես էր արտահայտվել Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի համար գրված երաժշտության մասին : Երաժշտություն, որը հետագայում պետք է սինթեզվեր «Լերմոնտով» դրամայի համար գրված երաժշտության հետ ու ստեղծվեր «Դիմակահանդես» բալետը:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Հեղինակ՝

Անահիտ Հովհաննիսյան

*

*