Despacito-ն նոր ռեկորդներ է սահմանում

Յութուբյան էջում երգի հաղթարշավը շարունակվում է:

Պուերտորիկացիներ Լուիս Ֆոնսիի և Դեդի Յանկիի Despacito երգը դարձել է յութուբյան պատմության մեջ առաջին տեսահոլովակը, որը հավաքել է ավելի քան 4 միլիարդ դիտում:

«Մենք մտանք պատմության մեջ՝ հավաքելով 4 միլիարդից ավելի դիտում, սակայն տոնելու փոխարեն մենք կենտրոնացել ենք, որպեսզի վերականգնենք այն տարածքը, որտեղից ամեն ինչ սկսվեց»,- գրել է Լուիս Ֆոնսին իր Instagram-ում: Նա կոչ է արել իր հետեւորդներին մասնակցել բարեգործական արշավին՝ օգնելու համար «Նեյթ» փոթորկից տուժած տարածքները վերականգնելու համար:

*

*