Հայտնի են «Դեպի Մանկական Եվրատեսիլ»-ի եզրափակիչի վերջին հինգ մասնակիցների անունները

Ավարտվել է «Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի երկրորդ կիսաեզրափակիչը
evratesil-kisaezrapakich

Ավարտվել է «Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի երկրորդ կիսաեզրափակիչը, որտեղ ելույթ ունեցած 12 մասնակիցներից եզրափակիչ անցան Վովան, Լիլին, Հարութ Հարությունյանը, Սերժ Առաքելյանը եւ Անահիտ Առաքելյանը։

Նրանք մրցութային առաջին օրը հաղթահարած մասնակիցների` Անիի, Վարդան Մարգարյանի, L.E.V.O.N-ի, Լիայի և Էլիզայի հետ միասին հանդես կգան սեպտեմբերի 22-ին կայանալիք «Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի եզրափակչում:

Մրցութային երկրորդ օրվա արդյունքը որոշվել է միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիի, երեխաների միջազգային ժյուրիի կողմից եւ հեռուստադիտողների քվեարկությամբ։

*

*