Հայտնի են «Դեպի Եվրատեսիլ»-ի առաջին կիսաեզրափակչի հաղթողները

Հաջորդ փուլ են անցել հինգ մասնակից...
evratesil

Փետրվարի 19-ին տեղի է ունեցել «Դեպի Եվրատեսիլ» նախագծի առաջին կիսաեզրափակիչը: Տասը մասնակից պայքարել է փետրվարի 25-ին կայանալիք եզրափակչում ելույթ ունենալու համար:

Միջազգային ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում հաջորդ փուլ են անցել հինգ մասնակից` ՄհերըՌոբերտ ՔոլոյանըԳևորգ Հարությունյանը, Լուսինե Մարդանյանը և «Նեմրա» ռոք-խումբը:

Փետրվարի 22-ին կայանալիք երկրորդ կիսաեզրափակիչում ելույթ կունենան Մարիա Սիքրեթը, Արման Մեսրոպյանը, Կամիլ շոուն, Սուրեն Պողոսյանը, AlternatiV բենդը, Ամալյա Մարգարյանը, Տյոմը, Սևակ Խանաղյանը, Մարիամը և Հասմիկ Շիրոյանը:

Մրցույթի եզրափակիչը կկայանա փետրվարի 25-ին:

Նշենք, որ «Եվրատեսիլ-2018» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Լիսաբոնում: Մրցույթին կմասնակցեն 42 երկրների ներկայացուցիչներ:

*

*